11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արթուր Աբրահամ- Քրիս Յուբենկ մենամարտը` հուլիսի 15-ին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի առաջիկա մենամարտը կկայանա հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 01:00-ին: Երկրպագուները մենամարտին կկարողանան հետեւել Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բռնցքամարտիկները կխաղարկեն IBO տիտղոսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը մենամարտեց 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ եւ հաղթանակ տարավ:

Արթուր Աբրահամը, անդրադառնալով սպասվելիք մենամարտին, նշել է. «Ես հաղթեցի իմ վերջին երկու մարտերը, սա կլինի 3-րդը: Ես վստահաբար պատրաստվում եմ հաղթանակի»:

Մանրամասները հետեւյալ հղումով՝ http://www.1tv.am/hy#video69060-Բռնցքամարտ. Արթուր Աբրահամ-Քրիս Յուբենք կրտսեր

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ