08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Կարճաժամկետ պատերազմի բռնկումը չի բացառվում

«Արդյունքն այն է, որ Ադրբեջանը չհետաձգեց հանդիպումը, չնայած որ հանդիպումից առաջ սահմանին լարվածությունը մեծացել էր»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն` անդրադառնալով Բրյուսելում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

«Տարօրինակ է, որ Ադրբեջանից ռեալ սպասում են հետաքննության մեխանիզմների տեղադրում: Ադրբեջանը ընդդիմանում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարել, և ռեալ չի սպասել, որ այս բանակցությունները կտան արդյունք` պայմանավորվածությունը կատարելու համար»,-կարծում է նա:  

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սահմանին լարվածություն պահելը  Ադրբեջանի տակտիկան է, որը կշարունակի պահել, և լավագույնս հստակ դրա մասին խոսել է ադրբեջանական վերլուծաբաններից մեկը, թե Ադրբեջանը վստահության մեխանիզմների չի գնում, որովհետև իրավիճակի արձանագրումը Ադրբեջանին կվնասի և կսառեցնի գործընթացը:

Քաղաքագետը չի բացառում կարճաժամկետ պատերազմի բռնկումը, ինչպիսին տեղի ունեցավ ապրիլին, քանի որ գործադրվող գործիքակազմը թույլ է, իսկ ջանքերն` անբավարար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ