09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու է «Դաշնակցությունը» փոխում մարզպետներին

 «Բացատրվել և մի քանի անգամ հստակեցվել է` մարզպետները անցել են այլ աշխատանքի: Եթե ուշադրություն դարձնում եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման տվյալ մարդուն այդ տեղում երկար պահենք, կամ չպահենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն` անդրադառնալով դաշնակցական մարզպետների փոփոխությանը: Հարցին, թե մեկ տարում որքանով արդյունավետ են նման փոփոխությունները, նա ասաց.

«Մեկ տարվա ընթացքում դրված էր արագ վերցնելու հարց, որովհետև մենք մտանք կոալիցիա, և փորձառու մարդիկ անհրաժեշտ էին անցումային խնդիրները կարգավորելու համար, հիմա ավելի երիտասարդ կադրեր կան, և նախկին մարզպետներն էլ, կարծում եմ, որ մնալու են աշխատեն այստեղ, մեր կուսակցության անդամ են, իրենք էլ պարզաբանումներ կան»,-ասաց նա և հերքեց, որ դժգոհություն կա նախկին մարզպետների աշխատանքի հետ կապված:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից, իսկ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց նրա փոխարեն: Ավելի վաղ Շիրակի մարզում ՀՅԴ-ն ևս մարզպետի փոփոխություն կատարեց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ