10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար

ՀՀ տրանսպորի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հավատում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար։ «Պետք է հավատանք, որ առաջ տանենք, և ես հավատում եմ, որ մի օր կլինի»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ նախարարի`  բոլորը` թե´ վրացական կողմը, թե´ ռուսական կողմը աշխատում են, որ սա արագ լինի։

Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է հայկական կողմը ներգրավված այս գործընթացում, նախարարը պատասխանեց, որ հայկական կողմը չի կարող ներգրավված լինել։ Նա ասաց, որ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա: «Բոլորն էլ հայտարարություններում ասում են, որ դա ռուս-վրացական կողմի հարաբերություններն են ու քննարկումներն են, որին մասնակցում է շվեյցարական ընկերությունը»:

Նախարարը  վրացական և ռուսական կողմի գործընկերների հետ միշտ քննարկումների մեջ է և նկատել է վրացական կողմի մոտ պատրաստակամություն: «Ցանկությունը կա երկու կողմից, չեմ ասում, որ այս անգամ անպայման վերջնական արդյունք կունենանք, բայց արդյունք կունենանք ինչ-որ մի օր»-ասաց նա և հավելեց, որ խնդիրը բարդ է:

Անդրադառնալով Արտաշատ-Արարատ ճանապարհահատվածի կամուրջների կառուցման աշխատանքներին` Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ այն ավարտին կհասցվի աշնանը: Նա նշեց, որ ճանապարհահատվածում դեռ աշխատանքներ են կատարվում։ «Սպասարկման պայամանագիրը դեռ չի վերջացել, այն ռեզինը, որտեղ բետոնը կտրած է, ու արանքում սիլիկոն է, այդտեղ ճաքեր ենք հայտնաբերել ու պահանջել ենք փոխել»,-նշեց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ