10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբաստանյալները հրաժարվում են պատասխանել դատավորի հարցերին

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սասնա ծռեր 18-ի գործով դատաքննությունը։ Ինչպես արդեն հայտնել ենք, դատարանը գտնվում է ամբաստանյալների ճանաչման փուլում։

Ամբաստանյալ Թաթւոլ Թամրազյանը, որը չի հասկանում հայերեն ու խոսում է միայն ռուսերեն լեզվով, նշեց, որ ինքը չի ցանկանում մնալ դատարանի դալիճում ու չի պատասխանելու դատավորի հարցերին։

Դատավորը նրան հրահանգեց նստել, Թամրազյանն էլ արձագանքեց, որ կարող է իր ոտքով դուրս գալ դահլիճից։ Ինչին դատավորը արձագանքեց՝ բա էդքան լավ կարողանում եք քայլել ու ձեւե՞ր եք թափում։

Այնուհետեւ դատավորը սանկցիա կիրառեց ու Թամրազյանին 6 ժամով հեռացրեց դահլիճից։

Հաջորդը ամբաստանյալ Տիգրան Մանուկյանն էր, որը նույնպես հրաժարվեց պատասխանել դատավորի հարցերին ու միայն ընդունեց, որ իր պաշտպանը պետք է լինի փաստաբան Մոնիկա Մարգարյանը եւ քանի որ Տիգրան Մանուկյանը դատական սանկցիայի տակ է գտնվում, դուրս եկավ դատական դահլիճից։

Սակայն նա նախապես հայտարարեց, որ իր փաստաբանին արգելում է առանց իր ներկայության գտնվել դատարանի դահլիճում։

Փաստաբան Մոնիկա Մարգարյանը դատարանին հայտնեց, որ ինքը նույնպես լքում է դատական նիստերի դահլիճը։ Դատավորը զգուշացրեց, որ այդ դեպքում նրա նկատմամբ սանկցիա կկիրառվի։ Մոնիկա Մարգարյանը լքեց դատական նիստերի դալիճը, դատարանը գնաց խորհրդարանական սենյակ՝ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ