09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները բարելավման կարիք ունեն․ դեսպան

Հայ-ֆրանսիական տարեկան աևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 50 մլն եվրո, և հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները գոհացուցիչ չեն: Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։  

Նա նշեց, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները բարելավման կարիք ունեն։ «Ներդրումների ոլորտում վիճակը մի փոքր ավելի լավ է։ Իրավիճակի փոփոխման միտում կա, եւ բավական խոշոր ֆրանսիական ընկերություններ հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը պայմանավորված է Հայաստանից դեպի իրանական և Կենտրոնական ասիայի շուկաներ տանող ճանապարհներով և Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ»,- ասաց նա։

Դեսպանը նշեց, որ Հայաստանում արդեն մի քանի ֆրանսիական խոշոր բրենդային ընկերություններ են գործում։

«Կարող եմ կոնկրետ շոշափելի օրինակներ բերեմ, որ վերջին շրջանում հետաքրքրությունը մեծացել է: «Շնայդեր էլեկտրիկը» ՀԵՑ-ի հետ համատեղությամբ բացեց հետազոտական լաբորատորիա, որը հետագայում միտում ունի ընդլայնվելու: Սա էներգետիկայի ոլորտում, իսկ առողջապահական ոլորտում ֆրանսիական երկու դեղագործական ընկերություններ՝ «Սանոֆին» և «Սերվիեն» արդեն հաստատվել են Հայաստանում»,- նշեց դեսպանը:

Դեսպանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Նա նշեց, որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կանոնավոր բանակցությունների կողմնակից է:

«Մենք երկու պետությունների ղեկավարների միջեւ ուղիղ երկխոսության եւ հնարավորինս կանոնավոր բանակցությունների կողմնակից ենք: Այդ կապակցությամբ կարող ենք միայն ողջունել վերջերս կայացած ԱԳ նախարարների հանդիպումը: Ես բազմիցս հայտարարել եմ, եւ ոչ միայն ես, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հակամարությունը կարող է լուծվել միայն բանակցությունների, կանոնավոր երկխոսության ճանապարհով»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ