10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նպաստներ տալու համար նոր մեթոդներ կկիրառվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ պետք է ապահովել յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը, և ըստ այդմ էլ այս ռազմավարական ծրագրերն ընդգրկում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտները, ներկայացված են հիմնական միջոցառումները, որոնք թույլ են տալու ուժեղացնել ընտանիքների ամրությունը:

Նպատակ է դրվում այլընտրանքային խնամքի կենտրոնների զարգացման համար, սոցիալական կենտրոնների փոխակերպումը, խնամատարության ընտանիքի ինստիտուտի հզորացումը: 

Մյուս որոշմամբ առաջարկվում է արմատապես վերանայել անապահովության գնահատման համակարգի մեթոդաբանությունը: Ուշադրություն է դարձվելու ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի  զբաղվածության ապահովման և պետական, սոցիալական աջակցության ծրագրերը: Սկզբունքորեն մոտեցում է լինելու դրանք ուղղելու բազմանդամ ընտանիքիներին, տարեցներներին: Գործող կարգի համաձայն՝ անապահովությունը գնահատվում  է անուղղակի մեթոդաբանությամբ: «Հիմքում դրվում են արմատապես նոր մոտեցումներ»,-ասաց նախարարը, ապա հավելեց, որ առաջին կարգում հնարավորինս ներառվելու են տնտեսապես ակտիվ անձանց աշխատաշուկայում ունեցած վարքագծի գնահատականները, դրանով խթանել  աշխատանքային գործունեություն ծավալելու նրանց ցանկությունը, և երկրորդ ուղղությունը՝ երեխա ունեցող ընտանիքների անապահովության առկայության կշռի ավելացումը՝ դիտարկելով նման ընտանիքների առավել ռիսկային:

4 կատեգորիա է դրվելու՝ չաշխատող անձ, աշխատանք փնտրող և գործազուրկ անձ, առանձին խմբի գործազուրկ անձ, որն անաշխատունակ է և աշխատող անձ, որի մեջ է մտնելու նաև երեխա խնամող մորը:

Նոր փոփոխությամբ առաջարկվում է նաև միջանկյալ կարգավիճակ 18-19 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք սովորաբար նպաստից զրկվում են, քանի որ երեխան արդեն դառնու է չափահաս: Տվյալ դեպքում միավորի շրջանակը կմեղվի, որի ընթացքում երեխային հնարավորություն կտրվի աշխատելու կամ որևէ այլ կատեգորիայում հայտնվելու:

Նախարարն ասաց նաև, որ կանոնակարգումներ են իրականացվելու նաև կադաստրի բազայում, ու ոլորտում փաստաթղթաշրջանառության ավելորդ կիրառումից, ինչպես նաև ընտանիքների անդամների գրանցվելու կամ գրանցումից դուրս գալու համար էլեկտրոնային միասնական հարթակ է ստեղծվում: Խնդիրն այն է, որ շատ ընտանիքներում անդամները դեռ գրանցված են լինում, սակայն այդ վայրում չեն բնակվում:

Վարչապետը հարցրեց, թե երբ են սկսելու միասնական էլեկտրոնային հարթակի  ձևավորումը: «Սկսել ենք աշխատանքները, հիմա նաև IBM-ի հետ սկսել ենք աշխատանքները, և երկու ամսվա ընթացքում կունենանք էլեկտրոնային սոցիալական ծառայության գնահատականը, դրա նպատակները, ամբողջական պատկերը»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ