27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա Ծռեր»-ի գործով ամբաստանյալը դատարանում տոնում է/ֆոտո/

Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին շարունակվում է  «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը:

Երբ դահլիճ բերվեց ամբաստանյալ Արամ Մանուկյանը ամբողջ դահլիճը մեկ մարդու նման սկսեց ծափահարել և բացականչել. «Արամ, Արամ շնորհավոր»:

Արամ Մանուկյանը մի քանի րոպե մնաց կանգնած և ձեռքով ողջունեց դահլիճին:

Նշենք, որ  նիստին մասնակցում են միայն երեք ամբաստանյալներ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

IMG_2983

20067720_1340562029398254_1590353161_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ