05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հենց ձեր վրա գույն լցնեք դուք երջանկանում եք. մարդկանց դեբիլացնելու հազար ու մի ձեւ

Աշխարհը մարդկանց դեբիլացնելու հազար ու մի ձև է մշակում: Դրանցից շատերը «մարդու իրավունքների» ու «բարեգործության» անվան տակ են կատարվում, որ միամիտները մոլորվեն, իմացողներն էլ դժվարանան նրանց համոզել: Հուլիսի 16ին Երևանում անցկացվելու է YerevanColorRun2017 վազքի մրցույթը (գույների վազք): ԼԳՏՊ-ների հետ կարծես կապ չունի, բայց էլի ծիածան, գույներ ու անհեթեթություն: 2 պայման ունեն:

1. Հագեք սպիտակ շոր ու ծիծաղեք:

2րդ. Վերջում ձեր վրա (կամ էլ վազքի ընթացքում) գույներ կլցնեն ու դուք երջանկացեք: Էլ չեմ ասում, որ նման ֆեստիվալ կա Հինդուիզմում, որ կոչվում է գույների ֆեստիվալ: Հիմա կասեք, դե սրա մեջ ի՞նչ կա որ: Ժողովուրդ ջան, Քրիստոնեական հավատքում ամեն ինչ ՄՏՔԻ հետ է կապված, թե ուր է քո միտքը:

Երբ որ քո միտքը սենց բաների վրա է, թե հենց ձեր վրա գույն լցնեք դուք երջանկանում եք, դուք հեռանում եք Աստծուց, որ մեզ լրիվ ուրիշ բաներով է զբաղվել պատվիրել: Նման բաներով ժամանակն անցնում է, ու կյանքն անսպասելի ընդհատվում: Ու մարդն այնպես է զղջում, այնպես է ափսոսում, որ իր ժամանակը վատնեց մոլորության վրա, ու չի կարող այն ետ բերել: Հավատարիմ մնացեք ձեր հայրերի ավանդությանը: Նրանք են ձեզ սիրել:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ