Զոհերի ֆոնին բանակցել ու սեղմել ձեռքերը լուրջ չէ. քաղտեխնոլոգ
համանախագահների հայտարարության մեջ հատուկ շետվում էր, որ սա հանդիպում էր իրենց ու երկու երկրների Արտգործ նախարարների հետ և ոչ թե բանակցություն, իսկ հայկական կողմի հայտարարության մեջ ասվեց, որ խոսվում էր պայմանների մասին, որոնց դեպքում բանակցությունները պիտի սկսվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից:
Ըստ նրա՝ հանդիպումը կայացավ, որովհետև համանախագահող երկրների գործառույթը հենց սա է, իսկ երկու երկրներն էլ արդեն չէին ցանկանում մերժել այդ առաջարկը:
Քաղտեխնոլոգը նկատեց, որ ամեն մի հանդիպման ժամանակ ամեն երկրի ԱԳ նախարարը վերահաստատում է նախկին հանդիպման ժամանակ իր նախագահի ասածները: Հայկական կողմի դիրքորոշումը փոքր-ինչ փոխվել է, նրա համոզմամբ, քանի որ անընդհատ խոսում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները վերահաստատելու մասին:
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ներկայումս լայնամասշտաբ գործողություններ սպասել պետք չէ, քանի որ մինչև գերտերությունների թույլտվությունը կամ հրահրումը չլինի, պատերազմ էլ չի լինի:
«Սա հերթապահ, հերթական հանդիպումն էր, գնացել են, ամեն մեկն իր ասելիքն ասել է, ամեն մեկը մեկին մեղադրել է, այդ թվում հուլիսյան դեպքերի հետ կապված փաստարկներն են բերվել: Ավելի վատ ժամանակ բանակցելու համար դժվար է գտնել, քան հիմա, ես չեմ կարող որևէ մեկի հետ նստել, բանակցել, եթե ես չեմ հավատում նրա խոսքին: Զոհերի ֆոնին բանակցել ու սեղմել ձեռքերը լուրջ չէ»,-ասաց նա: «Նման հանդիպումներ, կարծում եմ, շատ են լինելու, քանի դռ այս ռազմաքաղաքական բալանսը խախտված չէ՝ ի օգուտ որևէ մի կողմի»: