27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսիպյանը իրավունք չունի այս դատին ծառայություն իրականացնել. թեժ իրավիճակ/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը դահլիճ չեն բերվել, քանի որ նախորդ դատական նիստին նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառվել:

Փաստաբաներ  Արայիկ Պրապիկյանը և Լուսինե Սահակյանը դատավորին ինքնաբինբացարկի միջնորդություն ներկայացրեցին մի շարք հիմնավորումներով:

«Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այս դահլիճում կարող էր լինել միայն որպես վկա, կամ տուժող, բայց նա այստեղ ծառայություն է իրականացնում: Ավելին կանգնում է փաստաբանների կողքին, երբ մենք փաստաբանական մարտավարության քննարկումներ ենք անում»,-նկատեց Լուսինե Սահակյանը:

Արայիկ Պապիկյանը ընդգծեց, որ դատարանը անաչառ չէ և պաշտպանները չեն վստահում նրա անկողմնակալությանը:

«Հարգելի դատարան Դուք պետք է բարի լինեք և այս գործը հանձնեք մեկ ուրիշ դատավորի: Չնայած չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի մի դատավոր, որ այս գործում արդար դատավարություն իրականացնի»,-նկատեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին դատարանի խցում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Իսկ արդեն հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ