09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ էջն ինձ համար փակված էջ է. Շարմազանովը՝ Սվիտալսկուց (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցանկություն չունի անդրադառնալ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ «Այդ էջն ինձ համար փակված էջ է, բայց ասեմ, որ ես քննադատել եմ ոչ թե Սվիտալսկուն, այլ իր արտահայտությունը Կենտրոնական ընտրական հաննաժողովի ձևավորման վերաբերյալ»,-այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:

 «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ ԿԸՀ-ն պետք է գործի օրենքի այն շրջանակներում, որը նրան թույլ է տալիս Ազգային ժողովի ընդունած օրենքը»,-ասաց ԱԺ փոխնախագահը։ Է. Շարմազանովի խոսքով՝ թե ԿԸՀ-ի անդամներն ինչ ձևաչափով են ընտրվելու,  որոշում է ոչ թե իշխանությունը, այլ՝ Ազգային ժողովում ընտրված պատգամավորները։

Ամփոփելով խորհրդարանի՝ ավարտված նստաշրջանի աշխատանքները՝ ԱԺ փոխնախագահը նշեց. «Չհաշված որոշ նոր կուսակցությունների էմոցիոնալ ելույթները, գնահատականները՝ պատռլամենտում  հիմնականում գնում է  բովանդակային ելույթների պայքար: Ինձ շատ ուրախացրեց ՄԻՊ-ի հաշվետվության, Սևանի հարցի քննարկումը: Միշտ չէ, որ ընդդիմությունը խոսում է բովանդակությամբ, բայց ընդդիմության հացն էլ քննադատելն է»:

Է. Շարմազանովը հիշեցրեց, որ բյուջեի կատարողականը նաև ընդունվեց, ապա հավելեց. «Ամեն ինչ անելու ենք, որ այն, ինչ գրված է մեր ծրագրում ու նախագահի՝ մայիսի 18-ի ուղերձն իրականացնենք»: Նա հայտնեց նաև, որ արդեն երեկ վերջնականապես ձևավորվեցին բոլոր պատվիրակությունների, բարեկամական խմբերի կազմերը և «սեպտեմբերից կարող ենք ամբողջ թափով ու ամբողջ ծավալով աշխատել, որովհետև շատ անելիքներ կան մինչև ամանոր, իսկ ամանորից հետո արդեն կշարունակենք»:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ