11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բացառում եմ լայնամասշտաբ պատերազմը, թույլ չեն տա. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գործնականում բացառում է լայնամասշտաբ պատերազմը: «Սա կապում եմ նաև Պուտին- Թրամփ հանդիպման հետ»,-այսօր ասուլիսին ասաց նա: Վերջինս ընդգծեց, որ աշխարհում թիվ մեկ խնդիրն այսօր Սիրիայի ճգնաժամն է, որևէ մեկն Ադրբեջանին թույլ չի տա նոր, մեծ թեժ կետ բացել սիրիական տարածաշրջանին մոտ, որովհետև դա հղի է լուրջ հետևանքներով: Նա հորդորեց չմոռանալ Ադրբեջանի կապը ահաբեկիչների հետ:

«Բայց լայնամասշտաբ պատերազմ թույլ չեն տա գերտերությունները»: Դիտարկմանը, թե արիլյան պատերազմը եղավ նախորդ տարի, Է. Շարմազանովն արձագանքեց, որ դա լայնամասշտաբ չէր, սակայն նման դիվերսիոն հարձակումներ Ադրբեջանի կողմից միշտ էլ սպասելի են.

«Քանի դեռ Ադրբեջանը բանակցային գործընթացում ամբողջական չի վերադարձել ու մտել բանակցային փույլ, ես իրենցից ոչ մի տրամաբանված գործողություն չեմ սպասում: Չեմ բացառում, որ կշարունակվեն նման գորոծղությունները, բայց պիտի հաշվարկեն, որ իրենց կորուստներն ավելի շատ են լինելու, արդյունքի էլ չեն հասնելու, ինչպես ապրիլին չհասան, այլ ֆիասկո ապրեցին, որևէ բնակավայր Ադրբեջանը չկարողացավ վերցնել»:

ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ապրիլից հետո ամենաանհավանական զարգացմանը պիտի պատրաստ լինենք առաջինը հոգեբանորեն, քանի որ պիտի վերջնականապես գիտակցենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն համակերպվում այս տարածաշրջանում մեկ հայկական պետության գոյությանը, ինչ մնաց երկրորդին:

«Ես այն կարծիքին չեմ, որ եթե ղարաբաղյան հարցը լուծեցինք, հետագայում իրենց հետ խնդիր չենք ունենալու: Մեր այսօրվա սպառնալիքը Թուրքիան է ու Ադրբեջանը, նրանք վարում են մեկ միասնական քաղաքականություն»:

Որպես պատմաբան՝ Շարմազանովը հիշեցրեց, որ հրեաները պետություն չստեղծեցին դարերով, բայց հավատ ունեին, և հայության ուշադրությունն էլ պիտի ուղղված լինի Հայաստանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ