27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել. Շարմազանով

«Բնականաբար, Հայաստանի հանրապետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի միջազգային հանրության առջև ներկայացնելու այս խնդիրները: Մեր պատվիրակություններն այս հարցին շատ լուրջ ուշադրություն են դարձնելու, Ադրբեջանն իր բնույթով ահաբեկչական պետություն է, ահաբեկչական պետությունը պոզով-պոչով չի լինում, ապրիլյան դեպքերն էլ ցույց տվեցին բարբրուսությունն այդ պետության»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վերջերս զենք վաճառելու հետ կապված Ադրբեջանի շուրջ ծագած սկանդալից: «Իսկ հիմա սեփական ժողովրդի թիկունքում թաքնվելն ու փորձել մանկահասակ երեխայի նկարներով, վիդեոներով, երգեր գրելով պլյուսներ վաստակելը բումերանգային էֆեկտ ունեցավ, և ոչ մի լուրջ կազմակերպություն Ադրբեջանի նետած այդ կուտը չընդունեց»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ռուսական կողմից Ադրբեջանին նոր զինամթերք վաճառելուն, ապա Է. Շարմազանովը նշեց, որ զենքի վաճառելու հետ կապված բազմիցս ասել են, իր կարծիքը չի փոխվել. «Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, ինչո՞ւ, որովհետև զենք վաճառում են այն երկրներին, որոնք օգտագործելու են դա ինքնապաշտպանական նպատակներով: Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում դրանում բոլորը կահմոզվեն, բայց Ռուսաստանի հետ մենք ունենք իրավապայմանագրային շատ լուրջ բազա, պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել ու ապահովում»:  Նա շեշտեց, որ այս պահին թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանն իրականացնում են դաշնակցային գործընկերոջ պայմանագրի բոլոր դրույթները:

«Մեկ անգամ չէ, որ մեր դժգոհությունը հայտնել ենք, բայց չպիտի պայմանավորենք  հայ-ռուսական հարաբերությունները ռուս-ադրբեջանական հարաբերություններով»:

Ըստ նրա՝ փոխադարձ լավ, գործընկերային ու դաշնակցային հարաբերությունները բխում են և հայերի, և ռուսների շահերից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ