09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«Իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա».նիստը դարձյալ ընդմիջվեց/տեսանյութ/

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ հուլիսի 12-ին դարձյալ մեկ ժամով ընդմիջվեց:

Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը տեղից  պահանջեց ապահովել Արայիկ Խանդոյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճում. «Քո արդարադատության հիմնարկում է էս ամենը եղել, փոխգնդապետ Ղազարյանն էլ որ գնա, նրան նույն ձեւի փոխարինող է գալու: Ես պահանջում եմ իմ ընկերոջը, որովհետեւ խոշտանգվելուց հետո նրան չեմ տեսել»,-բղավեց Պավլիկ Մանուկյանը:

Դատավորը դիմեց Պավլիկ Մանուկյանին. «Մանուկյան, երբ Ձեզ ձայն տամ, այդ ժամանակ կխոսեք»:

 «Իմ անունը Պավլիկ ա, ապարանցի Պավլիկ ա»,-շարունակեց բղավել Պավլիկ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին դատարանի խցում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Իսկ արդեն հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ