16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թալինի ջրանցքը մաքրվել է սելավաջրերից եւ ցեխից. ջրամատակարարումը վերականգնվել է

Ախուրյանի ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքը, որը ոռոգում է Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը, ամբողջությամբ մաքրվել է եւ պատրաստ է շահագործման:

ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից   հայտնում են, որ անցյալ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով ջրանցքը բերնեբերան լցվել էր սելավաջրերով եւ ցեխով, ինչի հետեւանքով անհնար էր դարձել ջրի մատակարարումը: ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Ջրառ» ՓԲԸ մասնագետներն անմիջապես արձագանքել են ստեղծված արտակարգ իրավիճակին եւ նախորդ չորս օրերին տեղում աշխատել են 24-ժամյա գրաֆիկով` ջրամատակարարումը հնարավորինս շուտ վերականգնելու համար: Ջրանցքի 1300 մ երկայնքի մաքրման աշխատանքներն իրականացվել են 7 միավոր տեխնիկայով:

Այս պահին ափամերձ տարածքների եւ սպասարկման ուղիների մաքրման աշխատանքները շարունակվում են, ջրամատակարարումը վերսկսել է:
Նշենք, որ Թալինի մայր ջրանցքի երկարությունը 97 կմ է։ Ջրթողունակությունը 20.5 մ³/վ է։ Ոռոգում է, հիմնականում, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի Թալինի եւ Բաղրամյանի տարածաշրջանների շուրջ 11 հազար հա հողատարածքներ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ