27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իշխանության մեջ գտնվողները պիտի քաղաքական կամք ունենան» /տեսանյութ/

Հուլիսի 19-ին Արցախում մեկնարկելու է նախագահի ընտրությունը։ Սահմանադրությամբ նախանշված 5 տարվա փոխարեն՝ ընտրված նախագահը կկառավարի 3 տարի․ մինչև 2020 թվականը․ Արցախը կղեկավարի անցումային փուլի համար խորհրդարանի կողմից ընտրված նախագահը։ Դրանից հետո, արդեն 2020 թվականին, կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է: Հիշեցնենք՝ օրերս տեղի ունեցավ «Ազատ Հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդում որոշում է կայացվել՝  առաջադրվելու է գործող  նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ ընդհանուր առմամբ՝  կողմ չէ  Բակո Սահակյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հանգամանքին:

«Անդրադառնալով Արցախում տեղի ունենալիք փոփոխություններին՝ պետք է նշեմ՝ չեմ կարծում, որ Սահմանադրության փոփոխությամբ է դա պայմանավորված, թեև այո՛, պետք է նշեմ՝ խաղի կանոննները, որոնք կարևոր են, սահմանվում են հենց Սահմանադրությամբ: Իշխանության մեջ գտնվողները պիտի քաղաքական կամք ունենան՝ մեծ փոփոխույթունների հասնելու  համար: Բայց ես պետք է շեշտեմ՝ մեծ փոփոխությունները լինում են իշխանափոխության միջոցով», – նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ