06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է պատասխան տանք. պատերա՞զմ /տեսանյութ/

«Արդեն քանի տարի պատերազմը չի ավարտվում:Կա սառը պատերազմ, բայց  կա պատերազմ և մենք հիմա դրա մեջտեղում ենք: Ուղղակի կա լարված, կամ  չլարված վիճակ, բայց միշտ կրակահերթերը հայերի ուղղությամբ` կա: Էտպես  չի եղել, որ մի օր չլինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց «Ֆիդայի» կառույցի ղեկավար, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը:

Չիլինգարյանը փաստեց, որ առաջնագծում դիրք պահող զինվորներ են զոհվում ու իրավիճակը երբեք մարման փուլ չի մտնում:

«Հիմա մեր պաշտպանության նախարարությունը իր առաջ խնդիր է դրել`պետք ա յուրաքանչյուր զոհի համար ճիշտ պատասխան տալ: Հիմա բերքահավաքի ժամանակն է,  ավելի շատ են կրակահերթերով խախտում մեր ժողովրդի անդորրը: Բացի էն էլ կա, որ լավ ծեծ են կեր էլ անցած տարի` ապրիլին, հիմա ուզում են ինչ-որ ձևով մի բան անեն, բայց դե իհարկե չեն կարա իրանց նպատակին հասնեն, որովհետև մենք փորձ ձեռք բերեցինք անցյալ տարվա ապրիլյան դեպքերից հետո»,-նշեց Սեյրան Չիլինգարյանը:

Չիլինգարյանի խոսքով` վերջին օրերին կատարվածը Ադրբեջանի մշտական գործելաոճին հատուկ է.«Կրակել  են իրենք` տեսանյութում երևում է, որ իրենք կրակում են` անմիջապես գյուղի կողքից, գյուղին կպած: Ստացվում է, որ ոչ պատասխան տալն է ճիշտ ու ոչ էլ հակառակը: Պատասխան տաս` 2 տարեկան երեխեն պիտի մահանա, կին պիտի մահանա, ծեր պիտի մահանա: Սա հատուկ իրենց մշակված ձևն է`  տարիներով եկած: Այդպիսի նկարներ էլ կան, որ հայ զինվորը հղի կնոջ դիմացը կանգնած կրակում է, իսկ ադրբեջանցի զինվորը կանգնում  է  ծերերի հետևը ու կրակում: Մեկ` խփեն, երկու` խփեն, պետք է պատասխան տանք…»,-եզրափակեց Սեյրան Չիլինգարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ