14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը  թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա եւ ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության  համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե առաջնագծում  ստեղծված օպերատիվ իրադրության մասին մենք արդեն այսօր տեղեկացրել ենք:

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջեւ դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ