14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեսրոպ Մաշտոցին չճանաչեցին, բայց մի երգչուհի կոչվածի առաջին իսկ քաղաքացին ճանաչեց

«Երեխաների, մանկության, երիտասարդության դաստիարակման և ընտանիքի կայացման գործում ամենացածրը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դերն է»,-  հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի զեկույցի քննարկմանը: «Այսօր ՀՌԱՀ-ը պարզապես անուշադրության է մատնել այս խնդիրը: Ինչքա՞ն կարելի է հեռուստէկրաներով հնդկական սերիալներ ցուցադրել, անբարոյականություն և բռնություն քարոզող «Կիսաբաց լուսամուտներ»:

Սա ի՞նչ է նշանակում: Այսօր դպրոցն ավարտող երեխաներն ավելի շատ ոչ հիգենիկ արտաքինով դերասանի կոչման առթիվ ինքնախաբեությամբ զբաղված ինչ-որ երիտասարդների են ճանաչում, քան մեր հայ ազգի մեծերին: «Կենտրոն» հեղռուստաալիքի հաղորդման ժամանակ ՝ «Արդյոք ովքեր են» հաղորդման ժամանակ Մեսրոպ Մաշտոցին չէին ճանաչում, բայց մի երգչուհի կոչվածի առաջին իսկ քաղաքացին ճանաչեց», – ասաց պատգամավորը: Վերջինս ընդգծեց, որ նկատվող արժեհամակարգի կտրուկ անկումը պիտի բարձրագույն օերնսդրական մարմնի միջամտության առարկան լինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ