Մովսես Հակոբյանը պարզաբանել է
2017 թ. մայիսի 4-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայող Հովհաննես Պետրոսյանի մահվան փաստով քրեական գործի շրջանակում նշանակված քննչական փորձարարության մասնակցելու ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նկատել է, որ քննչական փորձարարության իրականացման տարածքում մեծ քանակությամբ աղբ է կուտակված:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարածքը աղբից մաքրելու հարցով 2017 թ. հունիսի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ նշելով, որ տարածքում աղբի առկայությունը զգալիորեն բարդացնում և տհաճ է դարձնում մարտական հերթապահություն և ծառայություն իրականացնելը:
Արձագանքելով գրությանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մ. Հակոբյանը 2017 թ. հունիսի 26-ի իր պատասխանում «պարզաբանում է», թե տարածքում մարտական հերթապահություն չի իրականացվում և դրանով «հիմնավորում» զորամասի տարածքում աղբի կուտակումները չմաքրելու հանգամանքը:
«Այն [տարածքը] առաջնագծից գտնվում է 1.5-2 կմ հեռավորության վրա [….] և մարտական հերթապահության համար նախատեսված տարածք չի համարվում», – նշված է Մ. Հակոբյանի պատասխանում:
Այո, աղբակույտերով լցված վայրը առաջնագծից 1.5-2 կմ հեռավորության վրա է գտնվում, բայց հենց աղբակույտերով լցված տարածքով են զինծառայողներն անցնում՝ մարտական հերթապահության վայր հասնելու համար:
Բացի դրանից՝ հենց այն հանգամանքը, որ աղբակույտերով լցված է քննչական փորձարարության տարածքը, վկայում է այն մասին, որ տարածքում որոշ գործողություներ են իրականացվել և իրականում զինվորների տեղաշարժ կա, ինչպես լուսանկարներից երևում է, նաև ռազմական մեքենա է կայանած:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ