01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզում էին ցույց տալ, որ թազա զենք ունեն. Սարոյանը՝ Ադրբեջանից

 «Օգտագործելով TR 107 տիպի նոր տեխնիկա՝ Ադրբեջանը ուզում էր ցույց տալ՝ իբր ինքն ուժեղ է: Ուզում էին ցույց տալ, որ թազա զենք ունեն, իրանք ուժեղ են, իրանք իրանց դուխ են տալիս: Վախից զժում են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը: Հարցին, թե ինչպես է գնահատում վերջին օրերին Ադրբեջանի դրսևորած վարքագիծը, գեներալը պատասխանեց. «Վատ, թուրքա էլի, թուրքին ուրիշ բան կարաս ասես, թուրքը մնումա թուրք էլի»:

Մահացած երեխայի դիակի լուսանկարների հրապարակման մասին՝Սեյրան Սարոյանն ասաց, որ թուրքին հավատալ պետք չէ. «Ես մի բան գիտեմ ու միշտ ասել եմ, ով թուրքին հավատա, ուրեմն իրանից վատնա: Թուրքը մնումա թուրք, մեր բախտը չի բերել, որ մենք լավ հարևաններ չունենք»:

Սեյրան Սարոյանը նաև կոչ արեց Ռուսաստանին չհամարել թշնամի միայն նրա համար, որ վերջինս համագործակցում է Թուրքիայի հետ. «Ռուսաստանն իրա պալիտիկան ունի, մենք մեր պալիտիկան ունենք: Հիմա ոնց որ ասես իմ բաջանաղ լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք»,- ասաց Սարոյանն ընդգծելով`«Եթե հիմա Ռուսաստանին թշնամի դարձնենք և չհամագորածակցենք, մեր վերջն ի՞նչ է լինելու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ