06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիրների մտահոգությունն իրականության հետ որևէ աղերս չունի (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Կառավարության 2016թ-ի բյուջեի կատարողականի հաստատումից հետո լրագրողների հետ զրույցում պնդեց, թե անկախ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քվեարկության՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների ձայները բավարար էին՝ բյուջեի կատարողականի հաստատելու համար: «Մեր պատգամավորների թիվը բավարար էր, առավել ևս մեկ ձայնով էլ ավելին էր»,-ասաց Շարմազանովը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նկատենք, նախապես հայտարարեց, որ եթե «Ծառուկյանը» դաշինքն ընդդիմադիր «Ելքի» հետ չմասնակցեր քվեարկությանը, բյուջեի կատարողականը դե յուրե չէր հաստատվի:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 54 ձայն ապահովել են, և բացատրեց, որ 53 կողմ է գրանցվել, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի կողմ քվաերկությունը չի արձանագրվել՝ տեխնիակական պատճառներով, կոճակը չի աշխատել, բայց դահլիճում հայտարարվել է, որ նա ներկա է և կողմ է քվեարկել: Բացի այդ  ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ գործուղման էր և գրավոր կողմ էր քվեարկել: «Ուստի ընդդիմադիրների մտահոգությունը, որ եթե «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր, բյուջեի կատարողականը չէր անցնում, իրականության հետ որևէ աղերս չունի»,-ասաց նա և ընդգծեց, թե որևէ մեկը որևէ մեկի տեղը չի քվեարկել: Հարցին, թե տեղին են այն խոսակցությունները, թե 2018թ-ից հետո «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի, Շարմազանովը պատասխանեց.

«18-ի ապագա կոալիցիայի վերաբերյալ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի ծավալվել, մեկ անգամ չէ, որ ասել ենք, ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 28-ի ծրագրային ելույթի սկզբունքները, որի հիման վրա հիմնված են Կառավարության ծրագրերը»: Իսկ թե ՀՅԴ-ին հնարավոր է այդուհանդերձ փոխարինել «Ծառուկյան» դաշինքով, Շարմազանովն ասաց, թե ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում: «Իսկ թե կոալիցիան ինչ տեսք կունենա, կքննարկենք 18-ի ապրիլից հետո»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ