28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սա Կարեն Կարապետյանի պարտությունն էր. Ժողովուրդ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի հրաժարականի դիմումը որքան էլ անսպասելի էր, միաժամանակ սպասված բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ են ներիշխանական ինտրիգներին: Հիշեցնենք, որ երիտասարդ Մարգարյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով այդ նախարարություն էր «գործուղվել» մեկ գլխավոր առաքելությամբ. քանդել սոցապում առկա կոռուպցիոն որջը եւ բարեփոխումներ սկսել: 

նախկինում գրել էր, որ փոխնախարարի աշխատանքը դուր չի գալիս նախարար Արտեմ Ասատրյանին, եւ նա հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր կասեցնել փոխնախարարի գործունեությունը եւ իր մամուլի քարտուղարի միջոցով ստացավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի «քոմենթների» օգնությունը: Ու այդ հարձակումներից պարզ էր, որ բարեփոխումներ մեր երկրում պետք չեն. խարդավանքներ հյուսելն ու թալանելն է առաջին պլանում: Հենց այդ պատճառով էլ Մարգարյանը հրաժարական տվեց, իսկ կասկածահարույց գործունեություն ծավալող նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարելը: Սա վարչապետ Կ. Կարապետյանի պարտությունն էր :

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ