Հարստանալու գաղտնիքը
Մի աղքատ մարդ մոտենում է միլիարդատերին ու հարցնում.
Որտե՞ղ է հաջողության ճանապարհը, ես նույնպես ցանկանում եմ հարուստ լինել:
Հարուստը նախ զարմանում է նման հարցից, այնուհետև մատով ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում հաջողությունը:
Ոգևորված այն մտքից, որ արդեն հաջողության ու հարստության ճանապարհը կա, պետք է ուղղակի գնալ այդ ուղղությամբ, աղքատը ճանապարհ է ընկնում: Բայց… ճանապարհը շատ մացառոտ, քարքարոտ էր, լիքը ճահճուտներ կային: Աղքատը մտածում է, որ միգուցե ճանապարհը սխալ է և վերադառնում է կրկին հարուստի մոտ:
Որտե՞ղ է հաջողության ճանապարհը, -կրկնում է նա: Իսկ հարուստը մատով կրկին ցույց է տալիս նույն ճանապարհը:
Աղքատը կրկին նույն ճանապարհով շարունակում է քայլել, այս անգամ արդեն մի կերպ անցնում է ճահճուտը, մացառուտը, բայց ընկնում է խոր փոսի մեջ, երկար է տանջվում, մի կերպ դուրս է գալիս, հասնում է լեռների ու փորձում է բարձրանալ: Սակայն սայթաքում է, ընկնում գետնին ու արյունոտ ոտքերով նյարդայնացած որոշում է կրկին գնալ ու բողոքել հարուստին: