14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Պատշաճ տեսքի է բերվում Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա անցումը

Շարունակվում են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգու ստորգետնյա հետիոտնային անցման այս տարվա ապրիլ ամսից  մեկնարկած շինբարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, հեռացվել են հատակի ու պատերի շարքից դուրս եկած կամ վնասված սալերը, որոնք այժմ փոխարինվում են նորերով: Արդեն ավարտվել է վնասված աստիճանների փոխարինումը, որին կհաջորդի աստիճանավանդակների մակերեսային շերտի թարմացումը:

Առաջիկայում կհղկվեն սալապատ բոլոր հատվածները, կնորոգվեն տարիների ընթացքում քայքայված առաստաղի բետոնյա առանձին հատվածները: Ստորգետնյա անցումը կունենա ջրահեռացման ու լուսավորության նոր համակարգեր:

Նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել նոր ուսումնական տարվա նախաշեմին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ