՛՛Գողական՛՛ աշխարհում ոչնչացնում են իրար. Դեդ Հասանի ժառանգորդը կնստի ՛՛աթոռին՛՛
Քրեական աշխարհի հեղինակություն, ՛՛օրենքով գող՛՛ Դեդ Հասանի մահից հետ ՛՛գողական՛՛ աշխարհի 126 ներկայացուցիչ է սպանվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
՛՛Դեդ Հասանի մահվանից հետո երկու կողմերից էլ շատ մարդ է սպանվել: Այդ հակամարտությունը սկսվել է դեռևս Դեդ Հասանի և Տարիել Օնիանի միջև, որոնց միջեւ հիմնական հակամարտությունը մեծ-մեծ փողերն են, հատկապես Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը և Մոսկվայի շուկաների վերահսկողությունները՛՛,-պատմեց քրեագետը:
Նրա խոսքով՝ ՛՛գողական՛՛ աշխահում այս պահին շատ լարված իրավիճակ է, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Դեդ Հասանի ժառանգորդը չզբաղեցնի իր աթոռը:
՛՛Հավանաբար Շաքրո Մալադոյը կփոխարինի Դեդ Հասանին: Նա հիմա բանտարված է իսպանական բանտում, բանտարկության ժամանակն ավարտին է մոտեցել և օրերի հաշիվ է նրա դուրս գալը: Երբ նա նստի աթոռին, այդ ժամանակ հարցերը կլուծվեն ինչ-որ ձևով, մարդիկ կհանգստանան, Տարոյի բանակը ևս ստիպված կհանգստանա՛՛,-կարծում է քրեագետը: