14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգն արդյունավետ չէ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությանը: Նա նշեց, որ պարզ է դառնում, որ այն հասեցականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ։ «Այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ, առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»,-նկատեց վարչապետը։

Վերջինս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ու Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, ՀՀ մարզպետներին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկամսյա ժամկետում ամփոփել և արդիականանցել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալներն ու ապահովել դրանց ամբողջական տրամադրումը սոցապնախարարությնաը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ