04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Մի՛ անհանգստացեք»

«Մենք նման քննարկում չենք անցկացնում, ունենք Կառավարություն, ունենք Կառավարության ծրագիր, լծված ենք այդ ծրագիրն անցկացնել, կգա 18 թվականը, մենք կտանք գնահատականներ: Իշխանությունը պիտի ընդդիմությա՞նը հարցնի, թե ում են ուզում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ընդդիմադիրների հայտարարություններից, թե այս պահին կարևորագույն հարցն այն է, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականին:

Բաղդասարյանը նշեց, որ հանրությունն ընտրությունների ժամանակ արդեն իր կարծիքը հայտնել է, թե ում է վստահում երկրի ապագան: «Այն վստահությունը, որ տրված է մեզ, մեր կոոլիցիոն Կառավարությանը, մենք գնահատում ենք»: Դիտարկմանը, թե ընդդիմադիրները նաև «մտահոգվում են», թե ինչ պաշտոն է զբաղեցնելու նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո, ՀՀԿ-ականը հորդորեց նրանց.  «Մի՛ անհանգստացեք, թե ինչէ անելու Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո, նա իշխող կուսակցության առաջնորդն է»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց նաև, որ իշխանության ներսում բավական համախմբված ու ինտենսիվ աշխատանք է ընթանում. «Մենք որևէ խնդիր չունենք, մանր-մունր բաներ չենք քննարկում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ