11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մեկ ժամի դիմաց որքան են վարձատրվում տարբեր ոլորտների մասնագետները Հայաստանում

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Լեվանյանը գրում է.

Հայաստանում առաջին անգամ հաշվել են, թե մեկ ժամի դիմաց միջինում որքան են վարձատրվում տարբեր ոլորտների մասնագետները։ Ցուցանիշները մտածելու տեղիք են տալիս։ Սպասելի էր՝ ամենից շատ վարձատրվում են ծրագրավորողները՝ 5000 քանի դրամ։ Մնացյալ մասնագետները՝ ճարտարագետ, տնտեսագետ, բժիշկ, հաշվապահ, ուսուցիչ և այլն, միջինում՝ մոտ 1200 դրամ, առավելագույնը՝ 1900-ոտ։ Խնդիրն այն է, որ ժամը $4‐ով որևէ նորմալ ֆրիլանս պլատֆորմում կարելի է անել աշխատանք, որը ոչ միայն չի պահանջում մասնագիտական հմտություններ, այլ նաև առհասարակ կրթություն, ավելին՝ նույնիսկ ուղեղը աշխատեցնելու որևէ ջանք։ Իսկ վերը նշված մասնագիտությունների դեպքում (նու բացառությամբ բժիշկների թերևս) կամ, առհասարակ, որևէ մասնագիտական հմտություն պահանջող աշխատանքի դեպքում վարձատրությունը մեկ ժամի դիմաց սկսում է նվազագույնը 8-10 դոլարից։ Բայց առանց գրաֆիկի, որտեղից ուզեք ու ինչքան ուզեք։ Ավելին՝ չի բացառվում, որ լավ արդյունքների դեպքում ձեզ հետ երկարաժամկետ պայմանագիր կնքեն, հրավիրեն աշխատանքի կամ անընդհատ առաջարկեն աշխատանք։ Այսինքն՝ ցանկացած մեկը, որ նույնիսկ մասնագիտական կրթություն չունի, կարող է վաստակել այնքան, որքան, ասենք, նեյրոխիրուրգն ու թույն ճարտարագետը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ