22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գևորգ Սաֆարյանը «կորցրեց» պաշտպանին

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով շուրջ 2 ժամվա ընդմիջումից հետո դատարան է ներկայացել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնել է, որ Արա Զաքարյանը ներգրավվում է որպես Սեֆիլյանի պաշտպան: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը հայտարարել էր, որ ինքը ցանկանում է, որ իրեն պաշտպանի նաեւ Տիգրան Հայրապետյանը, սակայն դատավորը նշեց, որ Հայրապետյանը 3-րդ նիստն է անընդմեջ, որ չի գալիս նիստերին, նույնը վերաբերում է Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանին:
Չնայած ամբաստանյալները հստակ հայտարարեցին, որ ուզում են իրենց պաշտպանի, Տաթեւիկ Գրիգորյանն ընդմիջում էր հայտարարել Արա Զաքարյանի եւ Պողոսյանի մյուս պաշտպան Նինա Կարապետյանցի ներկայությունն ապահովելու համար: Շուրջ 2 ժամ ընդմիջումից հետո Զաքարյանը եկել էր դատարան, իսկ Նինա Կարապետյանցի հետ, դատավորի փոխանցմամբ, հնարավոր չի եղել կապ հաստատել:

Դատավորը որոշում կայացրել  հանրային պաշտպան տրամադրել ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին:Դատավորը ընդգծել է, որ  Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը 3-րդ նիստն անընդմեջ չի եկել, իսկ Սաֆարյանն էլ հրաժարվում է այլ պաշտպան ընտրել, հետեւաբար իրենք հանրային պաշտպան են ներգրավելու:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 21-ին: 

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ