20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այս օրերին ամենախոցելիները սրտանոթային խնդիրներ ունեցողներ են.սրտաբան

«Վաղ առավոտյան սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հավանականությունն ավելի բարձր է, քան օրվա մյուս ժամերին, այդ պատճառով էլ առավոտյան վազքը խորհուրդ չի տրվում»,- այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  հանրապետության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:

Անդրադառնալով վերջին օրերի աննախադեպ բարձր ջերմաստիճանին սրտաբանը նկատել է, որ  այն խնդիրներ է ստեղծում հատկապես սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Հայրապետյանի խոսքով՝  շոգի պայմաններում մարդիկ պետք է առնվազն 2-2,5 լիտր հեղուկ օգտագործեն, որպեսզի վերականգնեն օրգանիզմի կորցրած հեղուկը, որի հետ նաեւ մարդու օրգանիզմից կարեւոր հանքանյութեր են դուրս գալիս: Բժշկի խոսքով, նախընտրելի են չգազավորված հանքային ջրերը:

Համլետ  Հայրապետյանը նշել է , որ հիվանդություններից մահերի կառուցվածքում շարունակում են լուրջ տեղ զբաղեցնել սրտանոթային հիվանդություններից մահերը, որոնք 40 տոկոս են կազմում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ