22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ամուլսարի ծրագիրը փորձադաշտ է դարձել

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված՝ բազմաթիվ խնդիրներ կան. այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ 

«Այն ընկերությունը, որ տվել է իր հաշվետվություններն Ամուլսարի վերաբերյալ, պետք է նաեւ ներկայացներ մասնագիտական հետազոտություններ: Մարդիկ ազնվորեն խոստացել են, որ ոչինչ չեն արել, ավելին 405 հզ դոլար են պահանջում, որ նոր միայն հարկ համարեն կատարել բիոքիմիական ուսումնասիրություններ: Ստացվում է, որ  իրենք ստացել են թույլտվությունը հանքի շահագործման՝ առանց հստակ ուսումնասիրություններ կատարելու»:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իր հերթին շեշտեց՝ օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերությունը, որը զբաղվում է հանքի շահագործմամբ  2005-ից  առ այսօր,  նվազագույնը  5 անգամ փոխել է նախագիծը: «Սկզբից ոսկու պաշարը  16,5 տոննա էր, հետո դարձավ 54 տ, այնուհետեւ 73, հիմա էլ խոսքը գնում է 100 տ-ի մասին: Ամբողջ այս շղթան իրենից ներկայացնում է մանիպուլյացիաների շարք, որը բերելու է մեզ կանգնեցնի վտանգի առաջ», – նշեց բանախոսը:

Բնապահպանիը շեշտեց՝ մասնագետներն ուսումնասիրել են  ընկերության փաստաթղթերը եւ պարզել՝  ընկերությունը փորձառություն չունի նման ծրագրեր իրականացնելու, իրենց միակ ծրագիրը Ամուլսարի ծրագիրն է, որն այս պարագայում  իրենց համար փորձադաշտ է դարձել: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ