14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել աղբամանների տեղադրման վայրերը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է աղբամանների տեղադրման վայրերի վերաբերյալ համաքաղաքացիներից ստացվող դժգոհություններին: Այս ուղղությամբ  աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և  օպերատիվ շտաբին հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված հասցեներն ու համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Պարբերաբար բողոքներ ենք ստանում  մեր  բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված: Դժգոհությունները հատկապես շատ են փողոցների բանուկ մասերում, խաչմերուկներում, երթևեկելի հատվածներում տեղադրված աղբամանների մասով: Հարցը պահեք մշտական հսկողության ներքո և քայլեր ձեռնարկեք մեր կողմից ներկայացված հարմարեցված հատվածների կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ