03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ պատասխան կտանք Աստծուն. ննջեցյալից ավելի շատ բան կարելի է սովորել

Ամեն անգամ հոգեհանգստի արարողության մասնակցելիս համոզվում եմ, որ ննջեցյալից ավելի շատ բան կարելի է սովորել, քան ողջերից, որոնք շրջապատում են ննջեցյալին` իրենց «մարգարեություններով, սնոտի նախապաշարումներով, և իրենց խորին խորհուրդներով»: Ննջեցյալը իր անկենդան վիճակով փաստում է, որ աշխարհում ամեն ինչք, կարողություն ունայն է, և ձեռքերը դատարկ հեռանում է այս աշխարհից, թողնելով բարի գործեր, արժանապատիվ անուն: Իսկ մերձավորները դեռ ջանում են ինչքան հնարավոր է աշխարհի սնոտի սովորություններով նրան ճանապարհել:

Չեմ ուզում գրել, բոլորդ էլ ներկա եղել եք գիտեք այդ անտրամաբանական խոսակցությունների մասին: Ե՞րբ պետք է գիտակցենք, որ հիվանդին մինչև մահանալը մեր պարտքն է խորհուրդ տալ ապաշխարության և զղջումի, մեղքերի խոստովանության, և ապա հոգևորական կանչել, որպեսզի նա ցուցումներ տա: Մեր ննջեցյալը սիրելի է մեզ համար, դա անհերքելի փաստ է, սակայն մենք մինչև օրս չգիտենք նրան օգնելու կերպերը, և շարունակում ենք նրա գերեզմանի երկրպագությունը, աղոթքի, ողորմության և հոգեհանգիստների փոխարեն: Եթե մենք չշտկենք այս սխալը, նույնը անելու են մեզ համար: Պետք չէ մահամերձ հիվանդին սուտ խոստումներ տալ, նրան պետք է ամեն կերպ բացատրել, որ Աստծու առջև է կանգնելու, որպեսզի պարզերես դուրս գա, ապաշխարություն է պետք, խոստովանություն է պետք, անկեղծ զղջում է պետք: Տոբիթի գրքում մի հիշարժան համար կա.

«Ես Ռափայէլն եմ՝ մէկն այն եօթը սուրբ հրեշտակներից, որոնք վեր են հանում աղօթքները, մտնում սուրբ եւ փառաւոր Աստծու մօտ եւ մատուցում նրան»։ Տոբիթ 12:15 Պատկերացրեք, եթե հրեշտակը վեր հանի այն խոսակցությունները, որ ծավալվում է մահամերձ մարդու մահճի մոտ, աղոթքի փոխարեն:  00:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ