21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տեր Աստված, արի եւ տես

Եղբայրներ, անհույս չկորչենք, աղաչում եմ և չմնանք մեր մեռելային վիճակում, քանի որ ամենասքանչելի հարությունն է մեզ սպասում, դեռ ավելին՝ մեզ հարություն տվող նույն Ինքը Հիսուսը։ Եվ քանի որ Հիսուսի բարեկամը՝ մեր հոգին, մեղքերով մեռած է, ինչպես Ղազարոսը (Հովհ․ 11), մեղքերի խոստովանությամբ կանչենք Նրան և Նա ողորմությամբ ու մարդասիրությամբ կմոտենա մեզ։ Նրա առջև ընկնենք, ինչպես Ղազարոսի քույրերը, և աղաչենք, արտասվենք ու ասենք․ «Տեր, եթե այստեղ լինեիր մեզ օգնելու, մեր հոգին չէր մեռնի»։ Եվ եթե հարցնի․ «Որտե՞ղ դրեցիք նրան», ասենք․ «Տեր, եկ և տես»։

Արտասվում է իրապես․ գիտեմ ու հավատում եմ, որովհետև գթած ու ողորմած է․ եթե մեռած մարմինը տեսնելով արտասվեց, ապա մեր հոգին մեռած տեսնելով՝ որքան կցավի։ Որովհետև ուրիշ ոչինչ այնպես չի ցավեցնում մեր Տիրոջը, ինչպես մեղքերով մեռած ու նեխած հոգին, քանզի կարեկից է մեր բնությանը՝ մեր կրքերն Իրենը համարելով՝ թե որպես Աստված մեր հանդեպ խնամք ունենալու և թե որպես մարդ մեզ հարազատ լինելու պատճառով։ Եթե ասի․ «Բարձրացրեք այդ վեմը՝ ծանր չարիքները», մեզանից ոչ ոք թող չծուլանա հրամանը կատարելու և թող չասի, թե իր հոգին արդեն հոտած է, քանի որ Նա էլ գիտի ամենագետ բնություն լինելով։

Նրան հանձնենք ամեն ինչ, միայն թե մեր մեղքերի խոստովանությամբ հեռացնենք վեմը։ Եվ նա ձայն կտա․ «Դուրս եկ գերեզմանից, ոչ թե չորսօրյա մեռյալ, այլ դժոխային մեղքերից բազում տարիներ մեռած»։ Իսկ մենք չմնանք ներսում, այլ շուտափույթ դուրս գանք՝ քանդելով մեր ոտնակապերն ու ձեռնակապերը։ Այս սոսկալի հարությունը միայն Ինքը չի կատարում Իր ամենակարող զորությամբ, այլ մեզ էլ է պարգևում էլ առավել կենդանացնել մեր հոգիները, եթե կամենանք։

Թերևս մեկը հարցնի՝ «Ինչպե՞ս՝ եթե կամենանք»։

Այսինքն՝ եթե հավատով խոստովանես մեղքերդ ու ապաշխարես, եթե Աստծուն աղաչես, եթե մեղքերիդ պատճառով տխուր-տրտում շրջես, սգաս, սրտի խորքից հառաչես, աչքերդ արտասուքի աղբյուր դարձնես, եթե խոնարհ ու հեզ, ողորմած ու տկարներին կարեկից լինես, եթե մերկին հագցնես ու օտարականներին տանիքիդ տակ առնես, հիվանդներին տեսակցության գնաս ու բանտարկյալներին մխիթարես, եթե հացդ կիսես քաղցածների հետ ու ծարավ անձանց ջուր տաս։

Ահա սրանք են մեղքերից մեռած հոգու դեղերն ու սպեղանիները, որոնք այն կենդանացնում են Աստծով և ոտքի կանգնեցնում չարիքով սայթաքումից։

Սուրբ Սարգիս վարդապետ Շնորհալի – 12–րդ դար

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ