Մի´ խեղաթյուրեք. Կարեն Գրիգորյանը 13 տարեկանից առաջնագծում էր
Արդեն հայտնել ենք, որ Factor.am լարտվական կայքը երեկ՝ հունիսի 29-ին, հրապարակեց հոդված. «Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել Հայոց բանակում և ի՞նչ հիմքերով » վերնագրով:
Հոդվածում նշվում է, որ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի երեք որդիները՝ Կարեն, Արա և Սամվել Գրիգորյանները, ծառայել են հայոց բանակում, բայց թե որտեղ, չի նշվում:
«Անգամ Պաշտպանության նախարարի կողմից չափազանց գրագետ որակված մեր հարցման արդյունքում հնարավոր չեղավ պարզել՝ արդյոք որևէ պաշտոնյայի զավակ առաջնագծում ծառայություն անցել է, թե դա սոցիալապես անապահով խավի մենաշնորհն է»,-հարցադրում է արել հոդվածի հեղինակը:
Henaran.am-ը ԵԿՄ լրատվության վարչության պատասխանատու Վարդան Վարդանյանից հետաքրքրվեց, թե որտեղ են ծառայել գեներալի որդիները.«Գեներալ Մանվել Գրիգորյանի որդիները բոլորն էլ ծառայել են Հայոց բանակում: Ինչ վերաբերվում է ավագ որդուն՝ Կարեն Գրիգորյանին, ապա ասեմ, որ նա 13 տարեկանից հոր հետ միասին եղել է ռազմական գործողությունների գոտում: Հայրը որդուն տարել է Հադրութ, որ Հադրութի ժողովուրդը վստահ լինի ու չլքի իր հողն ու տունը: Կարեն, Արման, Արա և Սամվել Գրիգորյանները ծառայել են Հայոց բանակում և Պաշտպանության նախարարությունը կարող է տրամադրել համապատասխան ինֆորմացիա: Խնդրում եմ` այս բոլորը թող հաշվի առնեն և չխեղաթյուրեն իրականությունը»,-նշեց Վարդան Վարդանյանը: