«Ես 16 տարեկանից աշխատել եմ»
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր ԱԺ-ում նշեց՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը:
«Դա նաև նրա համար է, որ մատնացույց անի իրավական համակարգի բոլոր բացերը։
Ես դրոշակակիր եմ այդ հարցում: Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»:
Լրագրողները Միհրան Պողոսյանին խնդրեցին պատմել՝ ինչպե՞ս է հարստացել։
«Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 տոկոսն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ և 20-ում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: 2-րդ կուրսի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը սկսել է հաց արտադրել և այլն, և այլն», – նշեց պատգամավորը: