12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կարող է առաջացնել հոգեբանական ճնշվածություն. Արա Զոհրաբյանը` փաստաբանների խուզարկումից

 

«Փաստաբանը գործով պաշտպանն է և իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս պետք է գործի անկաշկանդ։ Խնդիրը կայանում է նրանում, որ փաստաբաններին չի կարելի նվաստացնել»,-այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի մեկնարկին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր փաստաբանները կրկին դժգոհեցին, որ մուտքի մոտ կարգադրիչները նվաստացուցիչ կերպով զննության են ենթարկում իրենց։ «Պատկերացրեք, երբ որ գալիս է փաստաբանը և պայուսակը բացում է՝ սա հանեք, նա հանեք գրպանից, դա, իհարկե, կարող է առաջացնել հոգեբանական ճնշվածություն, որը կարծում եմ, որ անթույլատրելի է։ Դրա համար մենք հայտարարություն տարածեցինք, որ կարելի է զննություն կատարել, որովհետև ի վերջո Դատական օրենսգրքի 214 հոդվածը հստակ դրա հնարավորությունը տալիս է, բայց չի կարելի խուզարկել, և ամենակարևորը կատարելիս չի կարելի խտրական մոտեցում ցուցաբերել», – ասաց Զոհրաբյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ