27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախիջևանը պատերազմական թատերաբեմ. ահազանգում է Արամ Սարգսյանը

«Այս պահին Նախիջևանը շատ կարևոր ռազմավարական թիրախ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը շեշտեց, որ իր մտահոգությունը հավաստելու համար երկու հիմնավոր պատճառ է տեսնում, որ մեզ պետք է մտահոգի. «Առաջինը տարածաշրջանային զարգացումներն են: Անկախ Քուրդիստանի ձևավորումը արդյոք չի ազդի Արցախի ճանաչման բանակցությունների վրա: Մի քանի երկերներ, եթե ճանաչում են անկախ Քուրդիստանը, ապա մենք պետք է վերանայենք մեր բանակցությունների գործընթացը Ադրբեջանի հետ»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Նախիջևանի երկայնքով զորավարժությունները անցկացվում են հետևյալ հարաբերակցությամբ. 70 տոկոսը թուրքական զորքերն են և 30 տոկոսը ադրբեջանական:

«Ի՞նչ է նշանակում  Հայաստանի համար այս վտանգը: Նախիջևանը ունենալով՝ Թուրքիան  հիանալի հնարավորություն ունի փակելու Զանգեզուրի ճանապարհը»,-նկատում է հասարակական-քաղաքական գործիչը:

Արամ Սարգսյանի խոսքով՝ մտահոգվելու երկրոդ պատճառը այն է, որ Քրդական պետության ձևավորման արդյունքում կարող է միացյալ քրդական պետություն ստեղծվի և այդ ժամանակ Նախիջևանը փակվում է Թուրքիայի համար:  

Դեմոկրատական կուսակցության առաջնորդը պատրաստվում է դիմել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը  և երկրի ղեկավարությանը:

«Արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է այս հարցը դարձնել օրակարգային և բարձրացնել միջազգային ատյաններում ,ընդհուպ մինչև ՄԱԿ: Ես շեշտում եմ, որ  բացառիկ կարևոր հարց է: Կարող են հանկարծակի խփել, ու…»,-եզրափակեց Արամ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ