23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոստիկանությում նմանների համար տեղ չկա

Իրենց Սասնա ծռեր հռչակածների դատավարությունը շոուի վերածողները ոստիկանին որ ծախու են համարում, իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ են ակնկալում այն էլ այս աստիճան հանդուրժող ոստիկանից, որ չի սպանել երբեք, այլ հակառակը՝ իրեն են սպանել ու իր զավակին որբացրել: 

Ի՞նչ է, երկրում անկարգություն հրահրողի, հասարակական կարգը խախտողի առաջ ոստիկանը պետք է խոնարհվի՞: Երևի թե դա էլ քիչ կհամարեք, իր զենքն էլ փոխանցի՞… 

Ոստիկանին ծախու անվանարկողներն իրենք իրենց հարց տվե՞լ են՝ ինչ կարգի պետություն են պատկերացնում․ ամեն մի խժդժոցի պահին պետականությունը դավաճանող ոստիկանությունով պետությո՞ւն, մարդասպանին հերոսացնող ոստիկանությունով պետությո՞ւն… Միգուցե իրենք լինեին ոստիկաններ, այդկերպ վարվեին:  Բայց ոստիկանությում նմանների համար տեղ չկա:

 

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ