01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Կոռնիձորի Արոն՝ բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիներին

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ չեն ծառայել Հայոց բանակում: Այս հրապարակումը համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով  վերոնշյալ թեմային «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) նկատեց.«Պաշտոնյաների և օլիգարխների երեխաները պարտավոր են կանգնել հայրենյաց հողի համար, զոհաբերել անձնական կյանքը վասն հայրենյաց, որպիսի մեղքերի թողություն լինի հայրերի համար»:

Ազատամարտիկի խոսքով՝ նախկինում իշխանավորները անձնական օրինակով էին ցույց տալիս հայրենիքի համար մատուցվելիք ծառայությունը և սեփական արյունը հեղում հանուն երկրի անվտանգության.«Այսօրվա պաշտոնյաների մոտ ճիշտ հակառակն է, քանի որ նրանք բթվելու, բայց ոչ կթվելու հատկություններով են օժտված»,-եզրափակեց Արա Խուդավերդյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ