14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել. ՌԴ-ից զենքի վաճառքից (տեսանյութ)

«Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք: Պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է», – խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու շարունակական գործընթացին:

Վերջինս ընդգծեց, որ հենց այս տրամաբանությունից ելնելով էլ Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում է թե՛ Ռուսաստանի, թե՛ այլ գործընկերների հետ: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին, լինի դա ռուսական զենք, իսրայելական, թե թուրքական, քանի որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահոսկության մեխանիզմների բացակայության պատճառով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ