Ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ. Քոչարյան (տեսանյութ)
Շատ դժվար է պատկերացնել դա, քանի որ հանրային սեկտորում 100-ավոր ՀԿ-ներ կան, այստեղ ավելի շատ չարաշահումների խնդիր կարող է լինել: Բայց վերահսկողության տեսանկյունից աժիոտաժը չեմ հասկանում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններից:
Խոսելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարությունից, թե կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմի չպիտի սկսվի՝ փոխնախարարն ասաց. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդիր քայլերին, իսկ կոնկրետ գնահատականն, իհարկե, Պաշտպանության նախարարն ավելի լավ է տիրապետում իրավիճակին»:
Նա նկատեց, որ բանակցային գործընթացի համար պիտի լինի համապատասխան մթոնոլորտ, իսկ եթե այդ մթնոլորտը չկա, ապա բանակցային գործընթացում էլ առաջընթաց չի կարող լինել: «Պատահական չէ, որ Վիեննայում հենց այդ մասին էինք խոսում, որովհետև երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ: Դա ակնհայտ է, և պատահական չէ, որ անընդհատ հնչում է այն թեզը, որ Ադրբեջանն այն հանձնառությունները, որ ստանձնել էր և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ մինչև այդ Վիեննայում, պետք է կյանքի կոչի»:
Դիտարկմանը, թե այսինքն դեռ չի հաջողվում Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ բերել, Շ. Քոչարյանն արձագանքեց. «Բերելու խնդիր չկա, խնդիրն այլ դաշտից է, որ նա պիտի կատարի ստանձնած պարտավորությունները: Այն հանգամանքը, որ ինքը համառորեն դա արհամարհում է, գործում է հակառակ միջնորդների կոչերին, հորդորներին, դա այլ խնդիր է: Դա նաև պարտադրում է միջնորդներին գնահատական տալ այդ երկրի նկատմամբ»: