Անեծք է. Սերժ Սարգսյանը Կառավարությունում է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Կառավարությունում: Վաղ առավոտից Կառավարության շենքի շրջակայքում խիստ հսկողություն էր սահմանվել. տարածքից հեռացրել են անգամ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:
Նախագահի այցը սպասված էր, քանի որ ըստ կարգի՝ Կառավարության կազմավորումից հետո նախագահն այցելում է Կառավարություն և ելույթ ունենում: Նշենք, որ հունիսի քսաներկուսին ԱԺ-ն հաստատել էր Կառավարության ծրագիրը, որն ընդունվել էր 64 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Կառավարությունում իր ելութի ընթացքում նախագահը նշեց՝ սպասում է գործադիրի ու օրենսդիրի միասնական աշխատանք:
«Քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, մանավանդ, եթե այն կառուցողական է: Մայիսի տասնութին խորհրդրդարանում իմ ներկայացրած ուղերձը ես ներկայացրել եմ որպես մեր երկրի զարգացմանն ուղղված՝ իմ տեսլական: Պետք է լինենք պահանջկոտ ու չբավարարվենք ձեռք բերածով, հակառակ դեպքում առաջ չենք գնա», – նշեց նախագահը:
Նախագահ Սարգսյանը հիշեց չինական հայտնի խոսքը, որը, այս պարագայում ՀՀ-ում տիրող իրավիճակի հետ կարող է ասոցացվել. «Անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում», – մեջբերեց նախագահը:
Տեսանյութը և մանրամասները՝ քիչ անց: