17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Պոլսի պատրիարքության հոգևոր խորհուրդը դադարեցրել է Աթեշյանի լիազորությունները

Պոլսի հայոց պատրիարքության գերագույն հոգևոր խորհուրդը դադարեցրել է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները:

Հոգևոր խորհդրի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը «Ակօս» շաբաթերթին տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է 2 դեմ, 22 կողմ ձայնների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը միջամտել էր գործընթացին՝ պատրիարքարան ուղակված նամակով տեղեկացնելով, որ ընտրությունների անցկացումն իրավականորեն հնարավոր չի, իսկ պետությունը որպես պատրիարքի փոխանորդ ճանաչում է Աթեշյանին: Պետության ներկայացուցիչների հետ համայնքի աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչների քննարկումներից հետո միայն Աթեշյանը մայիսի 24-ին նամակ հղեց Բեքչյանին՝ նրան որպես տեղապահ Ստամբուլ հրավիրելով:

Չնայած Աթեշյանը Բեքչյանին որպես տեղապահ պատրիարքարան էր հրավիրել, բայց իր պաշտոնից հրաժարվելու մասին պաշտոնապես չէր հայտարարել: Իսկ հունիսի 24-ին Աթեշյանը Բեքչյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայնտել էր, որ չի մտածում փոխանորդի պաշտոնից պաշտոնապես հրաժարական տալու մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ