14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ գլխավոր դատախազը ՝ համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  վստահեցնում է ՝  խիստ է  վերաբերվելու  համակարգում  առկա կոռուպցիոն դրսևորումներին։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում Արթուր Դավթյանն ընդգծեց՝ չի կարելի բացառել, որ 337 դատախազից ոչ ոք այսօր, երեկ, տասն օր առաջ ներգրավված չի եղել որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ.

«Եթե պարզվեց այդպիսի իրավիճակ, դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, այս իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ։

Ստորադաս դատախազների կայացրած համապատասխան ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից, այսինքն, եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումներ, մենք համապատասխան որոշումների օրինականությունը ստուգելիս հայտնաբերում ենք խախտումներ, դրանց համաչափությամբ հետևանքներ են առաջանում»:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ