20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արտահանողը ապահովագրվում է տարբեր ռիսկերից

ՀՀ կառավարության նոր ծրագիրը ինչպիսի՞ դրույթներ է առաջարկում արտահանման ապահովագրական ոլորտի բարեփոխումների և հիմնախնդիրների լուծման համատեքստում։ Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած ժամանակ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը նախ ներկայացրեց իրենց ընկերության աշխատանքը։ 

Նա նշեց, որ իրենց ընկերությունը հիմնադրվել է ՀՀ կառավարության որոշմամբ։ Նրա խոսքով՝ նախկինում շուկայում նման ծառայություն մատուցող ընկերություն չկար, եւ այս պահի դրությամբ իրենց ընկերությունը երկու ծառայություն է մատուցում՝ արտահանողի ապահովագրությունը օգարերկրա ներդնողի չվճարումներից եւ ստեղծում է արտահանողների համար հնարավորություններ առավել մատչելի պայմաններով։ 

«Մենք ապահովագրում ենք տարբեր ռիսկերից, ու եթե պատվիրատուն չի վճարում, փոխատուցում ենք արտահանողի կրած վնասի մինեւ 95 տոկոսը։ Նշեմ, որ գնորդը նաեւ չի իմանում, որ ապրանքն ապահովագրված է, որ մենք մեջտեղում կանք»։

 Բանախոսը նշեց նաեւ, որ իրենք սկսել են զրոյական դաշտում գործունեություն ծառայել, երբ նմանատիպ ոչ մի ծառայություն չկար։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այսպիսի ինստիտուտի կայացման համար 5-6 տարի է անհրաժեշտ։ Սակայն մենք ուրախ ենք արձանագրել, որ արձանագրել ենք մեծ աճ։ Այսօրվա դրությամբ՝ արտահանված ապահովագումը կազմել է 1,8 միլիարդ դրամ»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ