Հեռացողի նման ե՞մ ես. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
«Նորմալ երևույթ է, եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները, բնական է, որ ՀՀ գործող օրենքների շրջանակում պատասխան պիտի տա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունանը՝ խոսելով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալություններին:
«Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ լինեն սուբյեկտիվ մոտեցուներ, որովհետև մեկ ամսվա մեջ էս ամբողջ աշխատանքներն իրականացնելու համար իհարկե դժվար է եղել: Կան աշխատակիցներ, որոնք բարեխիղճ աշխատել են և մի գուցե դուրս են մնացել աշխատանքից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա»: Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ մանր ձկներին եք ձերբակալում, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ ինչ նկատի ունեք»:
Հարցին՝ հաջողվում է խոշոր տնտեսավորղներին դուրս բերել ստվերից, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մենք ամեն օր աշխատում ենք»:
Նա նկատեց, որ եթե «Քեթրին» գրուպում էլ խնդիրներ կլինեն, ստուգումներ կանեն:
Դիտարկմանը, թե «Ելք» դաշինքը հայտարարում է, որ Ձեր կառավարությունը գնացող է, Դուք ի՞նչ զգացողություններ ունեք, Հարությունյանն ասաց. «Հեռացողի նման ե՞մ ես: Ես կլինեմ այնտեղ, որտեղ նպատակահարար կգտնի մեր թիմը»: Իսկ Ովքեր են Ձեր թիմը հարցին, նա ասաց. «Բոլորը», ապա հավելեց, որ նախագահի ու վարչապետի թիմը նույնն է: