11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ճիշտ կլինի՝ սրա մասին այս լեզվով խոսենք իրար հետ. պատգամավորը՝ փոխնախարարին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե դրամաշնորհային մասով թերակատարումը ի՞նչ ազդեցություն է ունեցել մեզ վրա: Ջանջուղազյանը նշեց, որ 63% է կազմել դրամաշնորհների արձանագրումը և նշեց, որ խոսքը 11 մլրդ դրամի մասին է: Ինչին Խոսրով Հարությունյանը արձագանքեց, թե ինչ-որ նպատակ հետապնդում են, քանի որ դրամաշնորհները ազդելու են համախառն ներքին արդյունքի վրա:«Ճիշտ կլինի՝ սրա մասին այս լեզվով խոսենք իրար հետ: 11 միլիարդ եք ասում, բայց բավական մեծ գումար է»,- ասաց Հարությունյանը: Իսկ Ջանջուղազյանը նկատեց, թե չափազանց մեծ գումար է:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ